Ալեքսանդրապոլ


Պատմություն


Քաղաքային ինքնավարություն
1840 և 1846 թ. թ. ցարական Ռուսաստանի կողմից Անդրկովկասում անցկացված.
Վարչական բաժանումների հետևանքով Ալեքսանդրապոլի գավառը նախ մտավ վրացա իմերեթական, ապա` Թիֆլիսի նահանգի մեջ: Միայն 1849թ. հունիսին հատուկ հրամանագրով այն մտավ նորաստեղծ Երեվանի նահանգի կազմի մեջ: Գավառը ղեկավարում էր ցարական աստիճանավորներից նշանակված գավառապետը:
Ալեքսանդրապոլը, որ 1840թ. ստացել էր քաղաքի ստատուս, Արևելահայաստանի մյուս քաղաքների նման կառավարվում էր տեղական ոստիկանական վարչության կողմից, որը կազմված էր ոստիկանապետից, թաղամասային պետից և սրանց օգնականից` գրագրից: Ոստիկանապետ նշանակում էր նահանգապետը, իսկ թաղամասային պետ` ոստիկանապետը նահանգապետի համաձայնությամբ:

1870թ. հունիսի 16-ին ցարական կառավարությունը հաստատեց հաստատեց քաղաքային կանոնադրություն, որով սահմանվեցին քաղաքների կառավարման ոչ դասային մարմինները, ընտրվելով ըստ գույքային ցենզի` 4 տարին մեկ:
Ալեքսանդրապոլը քաղաքային ինքնավարման մարմինները` քաղաքային դումա և վարչություն ընտրելու իրավունք ստացավ 1892 թվականին հայտարարված քաղաքային կանոնադրության օրենքի հիման վրա: Քաղաքային  դումայի պատգամավորները կարող էին ընտրվել միայն քաղաքային հարկ վճարող բնակիչները: Ընտրական իրավունքից զրկված էին արհեստավորների զգալի մասը, մտավորականության որոշ խավերը և բանվորները:

       Ալեքսանդրապոլը արհեստավորական քաղաք էր, ուր 1850-1960 թվականներին  արհեստավորների թիվը մոտ 5000 էր

     Առանձնապես տարածված  ու զարգացած  էին արհեստները` դարբնությունը, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադրությունը, պղնձագործությունը, անագագործությունը և այլն:
      Հատկապես հայտնի էին քարտաշներն ու որմնադիրները, որոնց համբավը տարածվել էր երկրով մեկ:
     Արհեստավորների մեծագույն մասը ներգրավված էին համքարությունների մեջ, որոնք պահպանվեցին մինչև XX դարի սկիզբ
     Քաղաքի կյանքում կարևոր նշանակություն էր ստացել տնայնագործությունը, ստեղծվեցին գարեջրի, օճառի և կաշվի ձեռնարկություններ:
    Մեծ վերելք ապրեց առևտուրը:
    Քաղաքի տնտեսական զարգացման հետ միասին խոշոր ճափերով սկսեց աճել բնակչությունը:

     XIX դարի վերջին Ալեքսանդրապոլն ուներ 32 հազար բնակիչ, Թիֆլիսից ու Բաքվից հետո համարվում էր Անդրկովկասի երրորդ առևտրային ու մշակութային Կենտրոն:
    Քաղաքն ուներ 10 դպրոց ու վարժարան- Արղության` արական, Օլգինյան և Սահականուշյան օրիորդաց վարժարանները, որտեղ բացի հայերենից սովորում էին ռուսերեն, լատիներերն, հունարեն:
 
XVIII-XIX դդ. Քաղաքն հարուստ էր ճարտարապետական կառույցներով` բնակելի տներ, խանութներ, բաղնիքներ, եկեղեցիներ` հայկական, ռուսական, հունական, որոնց զարդը կազմում էր Սուրբ Փրկիչ-Ամենափրկիչ  եկեղեցին, որը կառուցվել է 1858-76թթ. Անիի Կաթողիկե հրաշակերտ տաճարի նմանությամբ:

                

Comments