Լրահոս









Այսօր Սոցիալական արդարության համաշխարհային օրն է

Այսօր Սոցիալական արդարության  համաշխարհային օրն էՍոցիալական արդարության համաշխարհային օրը 2007 թ. ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ղրղզըստանի առաջարկությամբ: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:


«Անցած տարի երկրագնդով անցավ փոփոխությունների քամին: Միլիոնավոր մարդիկ արտահայտեցին իրենց դժգոհությունը ստեղծված խնդիրների դեմ` անհավասարություն, կոռուպցիա, արժանավայել աշխատանքի բացակայություն:


Ժողովրդական զանգվածների նախաձեռնությունն ըստ էության սոցիակականն արդարության կոչ է»,- նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում:


Նրա խոսքով` համընդհանուր սոցիալական արդարության հասնելը օրգանապես կապված է զարգացման ոլորոտում համաձայնեցված նպատակների իրականացման հետ, որ ձևակերպված են Հազարամյակի մարտահրավերների, սոցիալական զարգացմանը նվիրված կոպենհագենյան հանդիպումների ու այլ ֆորումների ժամանակ:


Մոտ ապագայում կայանալիք՝ կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20»-ի ընթացքում, ինչպես նկատել է Պան Գի Մունը, հնարավորություն կառաջանա վերանայել զարգացման մեթոդներն ու գործողություններն այնպիսի եղանակով, որ դրանք ապահովեն ավելի հաստատուն ու արդար ապագա:


«Կայունությունը կախված է շուկաների դասավորությունից, որը լավ կտեղաբաշխի զարգացման արդյունքում ստեղծվող բարիքը։ Դա կնշանակի աճող պահանջարկը բավարարել ավելի էկոլոգիական ծառայությունների ու արտադրանքի միջոցով: Դա նշանակում է նաև դնել այն հիմքը, որը բոլորին կխոստանա արժանավայել, կայուն ու լայն հնարավորություններով կյանք»,- նշված է ուղերձում:

15:15 Իրադարձություն | Երկուշաբթի 20.02.2012

Թումանյանի թբիլիսյան բնակարանի թնջուկի հանգուցալուծումը որոշներին հանգիստ չի տալիս: Համայնքը ողջունում է, որոշները` շահարկում
20.02.2012
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի հայերի միությունը փետրվարի 16-ի առավոտյան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ  հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքն իրականացվել է առանց Վրաստանի հայ համայնքի որոշումը հաշվի առնելու եւ կրել է սպեկուլյատիվ բնույթ: Վիրահայության պատասխանատուների համար բավական զարմանալի էր, թե ինչու է Թբիլիսիի հայերի միության այսպես կոչված նախագահ Միխայիլ Թադեւոսովը խոսում ամբողջ Վրաստանի համայնքի անունից, երբ իր միությունն ընդամենը 2-3 անդամ ունի:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն առաջին հերթին ողջունում է ՀՀ իշխանությունների եւ ՀԳՄ-ի արագ արձագանքը այս խնդրի լուծման գործում: «Ես մեր հավատացյալների անունից ուզում եմ ողջունել եւ երախտագիտություն հայտնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով հանձն է առել իր հարազատների հետ միասին գնել բնակարանը»,- նշեց նա: Անդադառնալով այն հարցին, թե ինչ գործունեություն է այսօր Վրաստանում ծավալում Թբիլիսիի հայերի միությունը, թեմի առաջնորդը նշեց, որ ինքը չգիտի նման կազմակերպություն: Նրա խոսքով` Թբիլիսիում գործում են հիսունից ավելի հայկական կազմակերպություններ տարբեր անուններով, սակայն դրանցից շատ քչերն են արտահայտում իրենց անվան բովանդակությունը: «Կազմակերպություններ կան, որոնք մեկ-երկու անդամ միայն ունեն: Այնպես, որ Թբիլիսիի հայերի միություն հասկացությունը չպետք է շփոթել այն մեծ կառույցների հետ, որոնք գործում են աշխարհի տարբեր կողմերում»,- նշեց նա:
Այն հանգամանքը, որ ընդամենը երեք հոգով հնարավոր է նմանատիպ կազմակերպություն բացել հաստատեց նաեւ Վրաստանի հայերի միության նախագահ Գենա Մուրադյանը: «Միխայիլ Թադեւոսովը վերջին տասնհինգ տարիների ընթացքում գրեթե չի ապրել Թբիլիսիում եւ հայ համայնքի հետ որեւէ կապ չունի: Միությունը երեք-չորս անդամից է բաղկացած եւ ոչ ավելի: Նա հայ համայնքի հավաքական անունից խոսելու ոչ մի իրավունք չունի»,- ասաց Գենա Մուրադյանը:
«Արմենպրես»-ը զրուցեց նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հետ, ով, մեկնաբանելով Թադեւոսովի տարածած հայտարարությունը, նշեց, որ այն նախ եւ առաջ վկայում է Թադեւոսովի «անսահման սիրո» մասին Թումանյանի եւ նրա մասունքների հանդեպ: «Ցավոք, սիրո ավելցուկից ոչինչ չի ծնվում: Ինչպես տասը տարի առաջ, այնպես էլ հիմա Թադեւոսովի ջանքերը` Թումանյանի թբիլսիյան բնակարանը հայկական օջախ վերածելու, շարունակում են անպտուղ մնալ»,- ասաց Լեւոն Անանյանը:                                                          
   Խտրականություն չդնելով բնորոշումների մեջ` հոգեբանության  դոկտորը (այդ հանգամանքը եւս կասկածի տակ է) կուրծք է ծեծում եւ բղավում այն մասին, թե իբր կատարվել է շահադիտական գործարք, եւ հայկական պատվիրակությունը շրջանցել է իր կարեւոր ներկայությունը: Լեւոն Անանյանը հիշեցրեց, որ իրենց` առաջին անգամ Վրաստան մեկնման արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավայի հետ նույն թաղամասում գնել համարժեք բնակարան, իսկ հեռակայել Երեւանից Թբիլիսի բնակարանի գնման համար անհնար է, ուստի ՀԳՄ նախագահը արտոնել էր Թադեւոսովին գտնել այդ բնակարանը: «Որոշ ժամանակ անց Թադեւոսովն առաջարկել է իր նախկին, թե ներկա ընկերոջ բնակարանը` 130 հազար ԱՄՆ դոլարով, եւ սեփականատերը մերժել էր այն` ասելով, որ տունը համարժեք չէ, քանի որ այն վթարային է»,- ներկայացրեց Լեւոն Անանյանը` հավելելով, որ դրանից հետո հայկական կողմը զրուցել է Լեժավայի հետ, որն էլ իր սեփականությունը գնահատել է 145 հազար ԱՄՆ դոլարը:                                             
Լեւոն Անանյանը նշեց, որ ոչ ոք իրավունք չունի սեփականաշնորհել ամենայն հայոց բանաստեղծին: «Թումանյանի տունը պետք է դառնա հայկական գործուն մշակութային օջախ եւ կրի մեծ բանաստեղծի անունը»,- նշեց ՀԳՄ նախագահը: Նա նշել է, որ սա գործընթացի առաջին փուլն է, և թե արդյունքում մշակութային ինչ ուղղվածությամբ կօգտագործվի Թումանյանի բնակարանը, հայտնի կլինի մոտ ապագայում:                                                 
«Արմենպրես»-ը նաեւ զրուցեց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդի հետ, որն էլ հավաստիացրեց, որ Թադեւոսովը միշտ խաբել է հասարակությանը, թե  ինքը Թբիլիսիի հայերի միության նախագահն է: «1997 թվականից Վրաստանի կանոնադրությամբ բոլոր ընկերությունները դարձել են միություններ եւ միության ղեկավարը կոչվում է ներկայացուցիչ, ոչ թե նախագահ»,- նշեց Բայբուրդը:                                                                                   
Թադեւոսովը ներկայանում է որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի գերագույն կոմիտեի անդամ այն դեպքում, երբ այդպիսի կոմիտե պարզապես գոյություն չունի:
Բայբուրդը նաեւ հավելեց, որ Թադեւոսովը խոսում է հայ-վրացական հարաբերությունների մասին եւ ցանկանում է սեպ խրել այդտեղ:
«Արմենպրես»-ը ամբողջական պատկերացում կազմելու համար դիմեց նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանին, ով, Լեւոն Անանյանի հավաստմամբ, գործուն մասնակցություն է ունենում գործընթացում: Դեսպանը նշեց, որ կասի, թե ով ով է գործարքի կնքումից անմիջապես հետո: 

Հինգ օրում շրջակա միջավայրին հասցվել է կես միլիոն դրամից ավելի վնաս
12:19, 20 Փետրվար, 2012
ԵՐԵՎԱՆ, 20  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում  ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում տեսչության կողմից կայացվել է 1.11 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում, հաշվարկվել է 601 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
    

          

Այսօր քաղաքապետարանի դիմաց

20 Փետրվարի 2012 - 10:13
Մաշտոցի այգու պաշտպանները այսօր ժամը 13:00-ին, ակցիա կանցկացնեն Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Ակտիվիստները պնդում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարվել է փետրվարի 17-ին այցելել այգում գտնվող ակտիվիստներին և դրա համար իրենք են գնում քաղաքապետարան: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը լրագրողներին ասել է, որ քաղաքապետը ակտիվիստներին ընդունել է, լսել և ճշգրտումներ արել: «Իրենց վարքագիծը կարող ենք որակել որպես շանտաժ»,- ասել է Արթուր Գևորգյանը:
HayNews.am

 Մայրենի լեզվի միջազգային օրը

20 Փետրվարի 2012 - 11:16Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով` վաղը նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը:
Վաղը ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում կկազմակերպվի քննարկում`«Հայերենը ժամանակակից աշխարհի պահանջների համատեքստում. նոր տերմինաբանությունը որպես լեզվի զարգացմանը նպաստող գործոն»:
HayNews.am


«-Ողբամ Մեռելո~ց… Բեկանեմ Շանթե~ր… Կոչեմ Ապրողա~ց……Մի ողջ ժողովուրդ ճռաքաղ անել`

  Մոռացած ալլահ, փեյղաբար ու խիղճ,
 Խիղճ, որ մինչև իսկ շունը չի ուտում,
 Իսկ սրանք նույնիսկ լափեցին , շտա’պ,
 Եվ թվում է թե մարսեցին նաև…
Պ.Սևակ
Արդեն 96 տարի համաշխարհային քաղաքական խաղասեղանին հայոց վիշտը խաղալիք է դարձել: Այս տարի էլ պիտի ազգովի  նայենք ամերիկյան նախագահի բերանին ու սպասենք` ինչ կասի: Այս տարի էլ մի հետաքրքիր ճանապարհ կմտածի պարոն Օբաման շրջանցելու «Գենոցիդ» բառը. կբացի բառարաններ` փնտրելու այդ բառի մի նոր հոմանիշ: Այս տարի էլ ապաշխարողի դեմքով մի քանի ցույցիկներ կարվեն ցեղասպանող երկրում` հերթական անգամ եվրոպական հանրությանն ապացուցելու , թե իրենք պատրաստ են ԵՄ մտնելու: Այս տարի էլ կհասկանանք , որ մեր «թղթե շերեփը» այսօր անելիք չունի
Հետաքրքիր պատահականությամբ, այս տարի  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը համընկել է իր ընտրյալ ազգի` հայ ժողովրդի յուրատիպ հարության օրվա հետ: Եվ ինչպես մարդկությունն արարիչ Հիսուսին խաչի վրա գամեց, նույն կերպ ժամանակի մի այլ հարափոխում նույն մարդկությունն իր խիղճը խաչեց`ցեղասպանելով մի արարչաստեղծ ազգի… . Ազգ, որ իր տիրոջ օրինակով «Հարեաւ»...
Զարուհի Դիլանյան
neonews.am

Ապրիլի 12-ը` որպես տիեզերք կատարած առաջին թոիչքի միջազգային օր 

12.04.2011  neonews.am

Միավորված ազգերի կազմակերպության անդամ-երկրների ներկայացուցիչները  սկսել են մարդու տիեզերք կատարած առաջին թռիչքին նվիրված քննարկումներ, որոնց ընթացքում ելույթներով  հանդես են եկելՌուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Հայաստանի պատվիրակությունները: Գլխավոր ասամբլեայի պաշտոնական նիստի ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնավորապես անդրադարձել է 1961թ. Գագարինի հաջողված թռիչքի իրականացման հարցում ծագումով հայ գիտնականների, ինժեներների ունեցած մասնակցությանն ու ներդրմանը եւ ներկայացրել, ինչպես 5 տասնամյակներ առաջ այնպես էլ մեր օրերում, տիեզերական գիտության ու տեխնոլոգիաների ուսումնասիրմանն ուղղված հայ մասնագետների նվաճումները: Ողջունելով ՄԱԿ-ի կողմից ապրիլի 12-ը տիեզերք կատարած առաջին թոիչքի միջազգային օր հռչակելու մասին բանաձեւի ընդունումը`  դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ անդամ երկրները կշարունակեն ու մեծապես կնպաստեն խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտմանն ուղղված միջազգային ու տարածաշրջանային համագործակցության բոլոր ծրագրերն ու ջանքները:

 

«Աղավնիների վարպետը» ֆիլմը Ստամբուլում

11.04.2011  hraparak.am
Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնում, որ համարվում է տարածաշրջանային ամենախոշոր կինոփառատոնը, կցուցադրվի երիտասարդ ռեժիսոր Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» էքսպերիմենտալ-վավերագրական ֆիլմը: Ծնունդով գյումրեցի երիտասարդ ռեժիսորը նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է, որը նկարահանել է 2010-ին: Նկարահանումներ կատարվել են Կարս եւ Գյումրի քաղաքներում:
Ֆիլմը պատմում է աղավնի պահող թուրք եւ հայ երկու մարդկանց մասին: Գյումրիում ապրող աղավնի պահող մարդու հայրը ժամանակին ապրել է Կարս քաղաքում եւ եղեռնի ժամանակ գաղթել սկզբում Վրաստան, ապա Արեւելյան Հայաստան` վերջնականապես հաստատվելով Գյումրի քաղաքում: Ֆիլմն արտացոլում է կողք կողքի ապրող, բայցեւ միմյանցից անկախ ու գրեթե նույն մարդկային ճակատագիրը, նրանց ազատությունը, երկխոսությունն ու հիշողությունը: Եվ աղավնի պահող երկու մարդու հանդիպումը կարծես դառնում է բաժանված ճակատագրերի միաձուլում:
Ռեժիսոր Արթուր Սուքիասյանը պատմեց, որ իր «Աղավնիների վարպետը» ֆիլմը Ստամբուլի կինոփառատոնի մրցանակին չի ներկայացվելու. այն ցուցադրվելու է ապրիլի 12-ին՝ «Պերա» թանգարանում հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակում: Բացի իր ֆիլմից, այդ օրը նույն թանգարանում կցուցադրվեն երկու թուրքական եւ երկու հայկական ֆիլմեր:
Թուրք երիտասարդ ռեժիսոր Գյուլենգյուլ Ալթինթասը կցուցադրի իր «Մի կորչեք, երեխաներ» վավերագրական ֆիլմը, որ պատմում է Թուլզա կղզում «Քեմփ Արմեն» անվանումով հայկական ճամբարում եղեռնից փրկված ու միմյանց կորցրած հարազատ քույր ու եղբոր կյանքի մասին, ովքեր երկար տարիներ ապրել են նույն ճամբարում՝ չիմանալով այդ մասին: Ի դեպ, նույն «Քեմփ Արմեն» ճամբարում սովորել է նաեւ Հրանտ Դինքը: Թուրքական մյուս ֆիլմը (ռեժիսոր՝  Կանայ Օզդեն) կոչվում է «Տիկնիկային թատրոն», այն պատմում է Գյումրի քաղաքի տիկնիկային թատրոնի մասին: Կցուցադրվեն նաեւ Դիանա Կարդումյանի «Գալաթա» եւ Գոռ Բաղդասարյանի «Հարեւաններ» ֆիլմերը:
Արվեստը ուրույն երկխոսության հրաշալի առիթ է ընձեռում, նշում է Արթուր Սուքիասյանը: Նրանց մոտ մեծ հետաքրքրվածություն կա դեպի հայ ժամանակակից կինոն, մենք նույնպես հետաքրքրված ենք թուրքական կինոյի զարգացումներով, անցումային փուլերով, մի խոսքով՝ շփումներն ու հետաքրքիր դիսկուրսները բոլորիս ինչ-որ կարեւոր  բան տալիս են: Ստամբուլը հիմա ակտիվ մշակութային կյանքով է ապրում, եւ դա երեւում է համարյա ամեն քայլափոխի: Կարծում եմ՝ ֆիլմերի դիտումից հետո կծավալվեն ջերմ ու թեժ քննարկումներ:
Սոցիալական կայքերում լավ ակտիվություն է նկատվում: Շատերն են գրանցվում` մեծ ցանկություն հայտնում մասնակցելու ապրիլի 12-ին կայանալիք կինոդիտմանը: «Աղավնիների վարպետը» ֆիլմն այստեղ արդեն փակ ցուցադրությամբ ներկայացվել է, եւ փառատոնից հետո այն կրկին կցուցադրվի: Հույս ունենք, որ արվեստում հայ-թուրքական ֆիլմերի երկխոսությունը շարունակական կլինի:
 hraparak.am



Բողոքի ցույց  դեսպանատան մուտքի առջև

17:54 - 16.03.2011 Yerkir.am
Պայմանագիրը դրվեց դագաղի մեջ ու մնաց դեսպանատան մուտքի առջեւ«Ռուս-թուրքական պայմանագիր հայկական հողերի հաշվին», «Մենք ոչ ենք ասում 1921թ. մարտի 16-ի պայմանագրին», «Ռուսաստանը պետք է տա 1921թ. մարտի 16-ի քաղաքական գնահատականը». այս եւ նմանատիպ պաստառներով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունների անդամներն այսօր Ստեփան Շահումյանի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն:

«Սա խայտառակ պայմանագիր է` իրականացված միջազգային նորմերի ոտնահարմամբ, որովհետեւ չկա մի այլ նման դեպք, երբ երկու պետություն երրորդ պետության մասին պայմանագիր կնքեն, այն էլ այն դեպքում, երբ այդ պետություններն իրենք էլ ճանաչված չեն եղել,- նշեց պիկետի մասնակից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:- Սրա դեմ չընդվզել, կարծում եմ, սխալ է, եւ մենք էլ պետք է մեր տեսակետը հնչեցնենք: Սա հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների հարցն է, եւ եթե մենք սրա դեմ չենք ընդվզելու, ուրեմն անընդհատ դատապարտված ենք լինելու կրկնել նույն սխալները եւ այսպիսի կորուստներ ունենալ»:

Արմեն Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարությունը կարող էր պաշտոնական տեսակետ հայտնել առ այն, որ Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել եւ չի ճանաչելու, նաեւ հայտարարել, որ դրա հիման վրա կնքված, այնուհետեւ բոլշեւիկյան Հայաստանին պարտադրված Կարսի պայմանագիրն անվավեր է, սակայն չի արել:

Պատգամավորն առաջարկում է հայ-թուրքական արձանագրությունների տակից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը:

Բողոքի երթի մասնակիցները պահանջում էին. «Դատապարտելով 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը` պահանջել, որ ՌԴ-ն անվավեր ճանաչի այն»:

«Այս օրերին Ռուսաստանն ու Թուրքիան որոշեցին համատեղ ֆորում անցկացնել, որն անուղղակիորեն նվիրվում է այդ հանցավոր պայմանագրի կնքման 90-րդ տարեդարձին»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Ըստ նրա` այդ ֆորումն ուղղակի կամ անուղղակի կերպով երկու երկրների «բարեկամության» վերահաստատման խորհուրդ է պարունակում: Սա է, որ, ըստ պատգամավորի, մտահոգության եւ նման պիկետի առիթ է դարձել:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ Դաշնակցությունը միշտ էլ կազմակերպել է նմանատիպ ակցիաներ, բայց քանի որ այս տարի Մոսկվայի պայմանագրի 90-րդ տարելիցն է, եւ Ռուսաստանը Թուրքիայի հետ որոշել է նշել այդ փաստը, ապա «մենք դա համարում ենք մեր ժողովրդի, մեր ազգի արժանապատվությանն ուղղված վիրավորանք»:

«Ժամանակն է, որ բոլորի ուշադրությունը հրավիրենք այն խնդրին, որ այս փաստաթուղթը Հայաստանի համար չի կարող որեւէ իրավական հիմք ունենալ, եւ մենք տեր ենք մեր ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի բոլոր իրավունքներին, եւ կգա մի օր, երբ կվերահաստատենք դա` արդեն փաստացի ունենալով ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան` որպես մեկ միասնական պետություն: Այս ակցիան ցույց է տալիս, որ հայ ժողովրդի մեջ դիմադրությունը չի մեռել` կան հայեր, կա ուժ, որը պայքարելու է իր ժողովրդի արժանապատվությունը պահելու համար»,- ասաց Ա. Մինասյանը:

Հետաքրքիր է, սակայն, որ Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները, անտեսելով երիտասարդ դաշնակցականների կոչերը, այդպես էլ չիջան բողոքի նամակի հետեւից, ինչին ի պատասխան երիտասարդները պայմանագրի օրինակը ցուցադրաբար դրեցին դագաղի մեջ` նամակի հետ թողնելով դեսպանատան մուտքի առջեւ:


Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի
* * *
Հայ փրկարարները պատրաստվում են մեկնել Ճապոնիա
2011-03-14 11:05:49 Yerevak Lur

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկարար ջոկատը:
Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնեն աղետի գոտի:
Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր "Աղետների գնահատման եւ հակազդման (UNDAC) թիմի" հավաք: Մեր տարածաշրջանում UNDAC-ի անդամ են հանդիսանում ՀՀ ԱԻՆ երկու բարձրաստիճան սպաներ: ԱԻ նախարարի հանձնարարականով UNDAC անդամ հայ սպաները հայտնել են աղետյալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամությունը:

* * *
Ճապոնիայում հիմա էլ հրաբուխն է ժայթքել
2011-03-14 10:26:15 Yerevak Lur

Երեկ Ճապոնիայում ժայթքել է Սինմոե լեռան հրաբուխը: Այն սկսել է քարեր եւ մոխիրթ արտանետել: Միջազգային ԶԼՄ-ների համաձայն դրանց բարձրությունը կազմում է 4 կմ:
Իշխանությունների ներկայացուցիչներն արդեն հրաբխային ակտիվությունը գնահատել են երեք բալ` հինգ բալանոց սանդղակում: Տեղական իշխանությունները կոչ են արել հնարավորինս հեռու մնալ հրաբխից: Այն առավելապես սպառնում է Միյակոնոձե քաղաքին:

* * *
Հայ դատապարտյալներն անժամկետ հացադուլ են սկսել
2011-03-13 20:19:29 Yerevak Lur

Մեր ունեցած տեղակվություններով, Նուբարաշեն քրեակատարողկան կալանավայրում այսօր 70-ավելի դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսել:

Նրանք պահանջում են անհապաղ վերացնել անհիմն խստացումներն ու կենսապայմանների ծանր լինելը: Դատապարտյալները բողոքում են նաեւ, որ իրենց պահանջներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
* * *
ՄԱԿ-ի պաշտոնյան Անիի Մայր տաճարում
2011-03-14 10:41:38 Yerevak Lur

Պատմական Անի քաղաք է այցելել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկն:
Վերջինս Թուրքիայում է գտնվում ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Թուրքիայի գրասենյակի կողմից իրականացվող «Դաշինքներ Արևելյան Անատոլիայում մշակութային զբոսաշրջության համար» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղակացնում են թուրքական աղբյուրները Քլարկն այցելել է Անիի Մայր տաճար, Տիգրան Հոնեցի եկեղեցի և Մանուչեհրի մզկիթ:

* * *
Հայ դատապարտյալները սպառնում են հացադուլ սկսել
2011-03-11 16:54:56 Yerevak Lur

Հայաստանի կալանավայրերում գտվող հարյուրից ավելի դատապարտյալներ սպառնում են հացադուլ սկսել, եթե չկատարվեն իրենց պահանջները:
Մասնավորապես, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ֆրանսահայ Սարգիս Հացպանյանն այսօր՝ մարտի 11-ին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ ավելի քան հարյուր դատապարտյալներ օրերս նամակ են ուղարկել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հիշեցրել 45 օր առաջ նրա այցելության ժամանակ քննարկված հարցերը:
«Մենք ուզում ենք փակ ռեժիմից բաց ռեժիմ տեղափոխվելու իրավունքից օգտվել, ուզում ենք պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքից օգտվել, եւ ուզում ենք նաեւ կարճաժամկետ մեկնելու` 5-7 օր արձակուրդի իրավունքից օգտվել: Սա է եղել պահանջը»,- ասել Հացպանյանը:

                                                                                          * * *

Հայաստանը չի կատարել պարտավորությունները

2011-03-12  09:19:20 Yerevak lur
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» Հայաստանի մասին զեկույցում նշվում է, որ մեր երկիրը 2010 թվականին իր կողմից ստանձված պարտավորությունների կատարման հարցում թերացել է:
Զեկույցը  ներկայացվել է «Կոնգրես» հյուրանոցում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, նշյալ կազմակերպությունը մոնիտորինգ է իրականացրել հետեւյալ ոլարտներում. հավաքների ազատություն, քրեակատարողական համակարգ, զինված ուժեր, ոստիկանություն, կրոնի ազատություն, քաղաքացիական հասարակության մասնակցությանը մաքսային ոլորտներին և պետական գնումներին:
* * *
 Ադրբեջանում հեղափոխական ալիք է հասունանում
2011-03-12 16:09:24 Yerebak Lur
Այս պահին Բաքվի շատրվանների հրապարակում բախումներ են տեղի ունենում իշխանությունների հրաժարականը պահանջող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների մեկ ժամվա ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել, սակայն ցուցարարները չեն ցանկանում հեռանալ հրապարակից վանկարկելով «հեռացեք», «հրաժարական»: Հանրահավաքի կազմակերպիչը «Մուսավաթ» կուսակցությունն է: Վերջինիս երեկ Բաքվի քաղաքապետարանը հրաժարվել էր արտոնել «Մուսավաթի» հանրահավաքը Բաքվի կենտրոնում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանցի իրավապահները ձերբակալել էին 16 ընդդիմադիր երիտասարդ ակտիվսրների:

 * * *
Մասսայական ձերբակալություններ Ադրբեջանում
2011-03-11 15:44:49 Yerevak Lur
Այսօր Բաքվում երիտասարդական ընդդիմադիր շարժումը ծրագրել էր անցկացնել բողոքի ակցիա պահանջելով կառավարության եւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականը: Ի դեպ, Բողոքի ակցիայի մասնակիցերը ակիցիայի մասին իրազեկել էին Facebook սոցիալական կայքում ստեղծված խմբի միջոցով: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների երբ պետք է սկսվեր ակցիան ընդհարումներ են տեղի ունեցել երիտասարդների եւ իրավապահների միջեւ ինչի արդյունքում առնվազն 4 ցուցարար ձերբակալվել է: Նույն աղբյուրի համաձայն վերջին օրերի ընթացքում քաղբանտարկյալների թիվը հասել է 16-ի:

Բաքվի կենտրնում բերվել են են իրավապահ մարմինների լրացուցիչ պահակախմբեր։ Վերհսկողություն է սահմանվել մետրոյի կայարանների, ստրատեգիական նշանակության այլ շենքերի մոտ:
* * *
Շարլ Ազնավուրը ներկա կլինի հանրահավաքին
2011-03-10 17:53:04 Yerevak Lur

Մարտի 12-ին Փարիզում Ֆրանսիայի Սենատի մոտ տեղի ունենալիք հանրահավաք ի պաշտպանություն հայերի ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի:

Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ-ները հանրահավաքին կմասնակցի նաեւ աշխարհահռչակ հայ երգիչ Շառլ Ազնավուրը, որը նաեւ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է:
* * *

Ջավախահայերը պահանջում են
2011-03-10 15:32:50 Yerevak Lur

Մի խումբ բլոգերների նախաձեռնությամբ geopetition.com կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն ջավախահայերի եւ վրացական իշխանությունների խտրական վերաբերմունքին վերջ տալու պահանջով:

Մասնավորապես, Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը հայտարարել է, որ իրենք պահանջում են ազատ արձակել ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանին, ում բանտարկության 1000-րդ օրը լրանում է այս տարվա ապրիլի 17-ին: Պահանջների թվում են նաև հայոց լեզվին հայերով բնակեցված շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալը, իրավական կարգավիճակ շնորհել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, չխոչընդոտել հայերեն գրքերի ու թերթերի մուտքը Վրաստան, կասեցնել հայկական դպրոցների վրացականացումը, վերացնել մի խումբ գործիչների Վրաստան մուտք գործելու արգելքը:

Այս նամակը ստորագրություններով ներկայացվելու է Եվրախորհրդի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին, ինչպես նաև արտասահմանում բնակվող հայերի միջոցով` եվրոխորհրդարանի պատգամավորներին:
* * *
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների  հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի հարցը։
«2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: 
  Հայաստանի նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»,- Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը՝ նշելով, որ նախագահները այդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:
* * *

Հանրապետական կուսակցության առաջարկությամբ իշխող կոալիցիան որոշում է կայացրել փետրվարի 11-ից թափուր մնացած Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:

«Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ առաջիկա քառօրյային Ազգային ժողովը կանդրադառնա Անդրեասյանի թեկնածությանը:

Շաբաթ, Փետրվար 26, 2011    azatutyun.am 

* * *
Windows 7-ը հասանելի է արդեն հայերեն տարբերակով, առջևում Office 2010-ն է
22-02-2011

2010 թվականի դեկտեմբեր ամսից Հայաստանի ինտերնետ օգտագորողները հնարավորություն ունեն օգտվել Windows 7-ի հայկական տարբերակից, որն ազատ տարածվում է:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Նրա փոխանցմամբ, Windows-ի նախորդ` XP, Vista տարբերակներում որոշակի խնդիրներ կային կապված տերմինաբանության հետ: Մասնագետների մի մասը պնդում էր, որ ինտերֆեյսը պետք է թարգմանվի ամբողջովին հայերեն բառերով, իսկ մյուս մասն առաջարկում էր թողնել անգլերեն բառերը, դրանք գրելով հայերեն:

«Արդյունքում, այսօր Windows 7-ում մենք կարողացել ենք գտնել ոսկե միջինը: Ես ինքս մեծ ուրախությամբ օգտվում եմ հայերեն ինտերֆեյսից, որը շատ հարմար է օգտագործման համար: Եթե դուք ունեք Windows–ի անգլիական տարբերակը ,ապա հայերենը կարող եք ազատ ներբեռնել և օգտագործել microsoft,com կայքից: Նշեմ նաև, որ Windows 7 լեզվային միջերեսի փաթեթի ծավալը չի գերազանցում 7Մբ-ը և տեղադրվում է Windows 7-ի բոլոր տարբերակներում»,- նշեց Գրիգոր Բարսեղյանը:

Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենը նշեց, որ դեռևս չկա հստակ վիճակագրություն, թե մինչ օրս քանի օգտագործող է ներբեռնել Windows–ի հայկական տարբերակը, սակայն վստահեցրեց, որ հազարավոր բեռնումներ արդեն կան:
Ի դեպ, Microsoft-ի կայքում կարելի է գտնել նաև MS Office 2007-ի հայերեն տարբերակը, որը հասանելի է Windows Vista և Windows XP համակարգերի համար: Այս տարի Microsoft-ը պատրաստել է ևս մեկ անակնկալ:

«Արդեն այս տարվա հունիս ամսին պատրաստ կլինի Office 2010-ի հայերեն ինտերֆեյսը և կրկին ազատ հիմունքներով հասանելի կլինի օգտագործողների համար»,- տեղեկացրեց Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:



Այս պահին կառավարության շենքի առջև իրավիճակը բավականին լարված է
Այս պահին կառավարության շենքի առջև իրավիճակը բավականին լարված է: Այստեղ բողքի ակցիա են անցկացնում այն վաճառականները, որոնց արգելվել էր զբաղվել փողոցային առևտրով, բանակում զոհված զինծառայողների ծնողները և Հյուսիսային պողոտայի` իրենց տներից զրկված քաղաքացիները: Ակցիային ժամը 11:00-ին պետք է մասնակցեին նաև վրացական համարանիշներով մեքենայի վարոդները, սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը լրագրողներին հայտնեց, որ Գյումրիից և Վանաձորից վարորդներին թույլ չեն տալիս գալ Երևան: Ակցիան հսկում են մի քանի տասնյակ ոստիկաններ: Տեղեկացնում է hetq.am-ը:
neonews.am
* * *






















ՀՀ կառավարությունը  ոտնահարում է աշխատավորների իրավունքները

ՀՀ կառավարության քաղաքականությունը խրախուսում է արտագաղթը  

ՀՀ կառավարության քայլերը "գնաճածին" են

Կառավարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարել է մի շարք քայլեր, օրենսդրական փոփոխություններ, որոնք ավելի են ծանրացրել քաղաքացիների սոցիալական վիճակը եւ երկրի գործարար միջավայրը:Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ  Արա Նռանյանը:
Պատգամավորը շեշտեց, որ "ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին" օրենքով, Աշխատանքային օրենսգրքով ոտնահարվում են  աշխատավորների իրավունքները` գործատուներին տալով հնարավորություն բանավոր համաձայնագրի միջոցով աշխատանքի ընդունել կամ ազատել աշխատողներին:

report.am

Գերազանց առաջադիմություն ունեցող 600-700 ուսանողներ կստանան կրթաթոշակ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը մամլո ասուլիսով հանդես եկավ "Հայելի" ակումբում: Ծրագիրն իրականացվում է կառավարության աջակցությամբ: Ծրագրի  նպատակն է առաջին կուրսում  սովորողների համար տրամադրել կրթաթոշակներ, որոնք չեն ընդգրկվել անվճար համակարգում, որով որոշակի չափով փոխհատուցվում է ուսման վարձը:   
 Ծրագիրը այն 600-700 ուսանողների համար է, ովքեր ունեն գերազանց առաջադիմություն և որոշակի սոցիալական խնդիրներ: Այս ծրագրի համար նախատեսված է 60 մլն դրամ:
neonews.am