«Ուիլեըմ Սարոյեան» Մրցանքի Ժամկէտը Կ՛երկարաձգուի

Թատերգութիւնները պէտք է ներկայացուին adaa@armeniandrama.org հասցէին, իսկ մրցանքի օրէնքներուն համար՝ այցելել
www.armeniandrama.org կայքը:
29.02.2012 Asbarez
Հայ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու Լեհաստանի բուհերում
12:27, 20 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով, բացառությամբ՝ բժշկություն և արվեստ, բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ուսումն իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց: Լեհական կողմը հոգում է ուսման վարձավճարները, այլ ծախսերը հոգում է մասնակիցը: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում եւ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ լեհերեն լեզուներին:
Մրցույթն անցկացվում է բակալավրի, մագիստրոսի, եւ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը ներառյալ: Բակալավրի եւ ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում` մարտի 6-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատվածում:
Հանրապետական օլիմպիադա
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 18-24-ը Հայաստանում կազմակերպում է Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադան: Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարին լրացած և անհրաժեշտ իմացություն ունեցող Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի դպրոցականներ:
Օլիմպիադայի հարցաշարում ընդգրկվելու են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից ու մշակույթից։ Օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր: Հաղթողները որոշվելու են երկու փուլերում վաստակած միավորների գումարի արդյունքներով:
Գրավոր փուլի մասնակիցներին տրվելու է մեկ միասնական` վերոնշյալ բոլոր ոլորտները ընդգրկող հարցարան:
Բանավոր փուլը անցկացվելու է երկու օր:
Առաջին օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայ գրականության հինգ դասականների (Մեսրոպ Մաշտոց, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Գրիգոր Զոհրապ և Միսաք Մեծարենց) կենսագրության և ստեղծագործության շրջանակներում:
Երկրորդ օրը ստուգվելու են մասնակիցների գիտելիքները հայոց պատմությունից և մշակույթից` բանավոր հարցերի միջոցով: Բանավոր փուլի հաղթողները որոշվելու են երկու օրերում կայացած մրցույթների արդյունքների հիման վրա:
Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղթողների համար սահմանվել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մեկական դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև խրախուսական պարգևներ:
Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի մրցույթներ, որոնցից մեկին մասնակցությունը պարտադիր է: Այս մրցույթներում հաղթողները պարգևատրվելու են ՀՀ ԿԳՆ պատվոգրերով և խրախուսական մրցանակներով:
Մասնակիցների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները:
Մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել դպրոցի տնօրինության կամ անձամբ` աշակերտի կողմից:
Մասնակցության հայտերը պետք է լրացվեն և փոխանցվեն hamahaykakan.olimpiada@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2011 թվականի մայիսի 20-ը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ներկայացված հայտերի հիման վրա: Ընտրության մասին աշակերտները կտեղեկացվեն մինչև հունիսի 10-ը:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփագիրը, մասնակցության հայտաձևը և այլ անհրաժեշտ նյութերը կարելի է գտնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության www.edu.am կայքի «Հայտարարություններ» և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի www.armedu.am պաշտոնական կայքի «Սփյուռք» բաժնում:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ.+374 10 58-13-91 begin_of_the_skype_highlighting +374 10 58-13-91 end_of_the_skype_highlighting Էլ.փոստ. hamahaykakan.olimpiada@gmail.com, info@edu.am 03.03.2011

Հայտերի ներկայացման հրավեր
Հետազոտել Հայաստանում Արևելյան գործընկերության իրականացման գործընթացն ու մշակել առաջարկներ
23 Փետրվար, 2011
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) ընդունում է հայտեր` նվիրված Հայաստանում Արևելյան գործընկերության (ԱլԳ) պլանավորման և իրականացման գործընթացի հետազոտմանը և Հայաստանի կառավարության, Եվրոպական միության և քաղաքացիական հասարակության համար առաջարկների մշակմանը:
Հետազոտությունն իրականացվում է ԵՀՀ «Եվրոպա» ծրագրի շրջանակներում` Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Հայտերը կարող են ներկայացվել մինչև 2011թ. մարտի 5-ը:

Կոնտակտային տվյալներ
· Միքայել Հովհաննիսյան, mhovhannisyan@epfound.am,
· Հեռ.`(+37410) 58-60-95, 58-60-96 (304):
Բնապահպանական և տնտեսական թեմաներով մրցույթ` ուսանողների համար
22-02-2011

«Մրցույթի նպատակը երիտասարդների իրազեկության բարձրացումը եւ բնապահպանական, տնտեսական թեմաների քննարկումն ու հանրայնացումն է:
Մենք այս նախաձեռնությամբ նաեւ առաջ ենք քաշում խնդիրներ, որոնց շուրջ արժե մտածել»,-ասաց Ա. Գրիգորյանը: Մրցույթի հավանական մասնակիցները պետք է մինչեւ արդյունքների հայտարարումը պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանի բուհերից մեկում:
Ակնարկները պետք է շոշափեն հետեւյալ հարցերը` ինչպե՞ս կարող է ՀՀ կառավարությունը հաղթահարել վերջին տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները, եւ ի՞նչ արժեք ունեն Հայաստանի անտառները:

«Ուսանողներն իրենց ակնարկներում պետք է քննարկեն խնդրի լուծման համար անհրաժեշտ առաջնահերթ բարեփոխումների քաղաքականությունները, ներկայացնեն, թե ինչպե՞ս կարող է կառավարության հարկային քաղաքականությունը սատարել տնտեսության վերականգնմանը, տնտեսության ո՞ր ճյուղերն ունեն Հայաստանի մրցակցային առավելությունները բացահայտելու ներուժ, թե ինչու՞ են անտառները կարեւոր, ինչու՞ պետք է պաշտպանենք դրանք, ի՞նչ դեր է կատարում անտառը երկրի տնտեսական զարգացման գործում եւ այլն»,-պարզաբանեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասնեյակի hանրային տեղեկատվության գծով օգնականը:
Ակնարկների ներկայացման վերջնաժամկետը մարտի 10-ն է:

Ապրիլի 10-ին տեղի կունենա եզրափակիչ փուլը, իսկ 20-ին` մրցանակաբաշխությունը:
Լավագույն 4 ակնարկների համար սահմանված են հետեւյալ մրցանակները`
1-ին տեղ` 700 ԱՄՆ դոլար,
2-րդ տեղ` 500,
3-րդ տեղ` 400,
4-րդ տեղը զբաղեցրած ուսանողը կստանա 300 ԱՄՆ դոլար:

ԱՐՄԵՆՊՐԵՍ