Կումայրի

Պատմություն
        Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի ժայռի վրա կա ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը.
      Խալդի աստծո մեծությամբ, նվաճեցի էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը` մինչև Իշկիկուլու երկիրը:
         Պատմահայր Խորենացին մեզ է հասցրել Շիրակի   պատմությունը:
Ըստ Պատմահոր` Հայկ նահապետի թոռ Արամայիսի   որդուն` բազմազավակ ու շատակեր Շարային ողջ ընտանիքով ուղարկում է  Արագած լեռան մոտ, արգավանդ ու բերրի դաշտավայր և նրա անունով  դաշտվայրը կոչվեց Շիրակ:


            Կումայրու մասին հիշատակություն կա մ.թ.ա. VII-VI դարերի հայտնի զորավար և պատմաբան Քսենոֆոնի «Անաբազիս» աշխատության մեջ:
      Կումայրին հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է  պատմագիր Ղևոնդ Երեցի կողմից, արաբական լծի դեմ ուղղված 733-755 թթ.. ազատագրական ապստամբության բռնկման   առնչությամբ: 
      Դարեր շարունակ Կումայրին նշանակալի առաջադիմություն չի ունեցել, նույնիսկ X-XII դարերում, երբ Հայաստանը բազմաթիվ բնակավայրեր վերաշվեցին հարուստ ու հայտնի քաղաքների:

Comments