Կամավորականություն
Կամավորությունը հասարակության համար օգտակար գործ անելու եւ սեփական ուժերը նոր ասպարեզներում փորձելու հնարավորություն է։
Կամավորությունը նպաստում է մասնագիտական և անհատական զարգացմանը և օգնում է իրագործել լավ ապագա ունենալու ձեր երազանքները։
Ձեր տաղանդն ու ժամանակը մեզ համար կարևոր են, և մենք ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։

Կամավորականությունը հանդիսանում է երկրում աղքատության նվազեցման, կայուն զարգացման, առողջապահության, աղետների կանխարգելման, տարերային աղետներին արձագանքման և սոցիալական ինտեգրացիայի, ինչպես նաև սոցիալական մեկուսացման և խտրականության հաղթահարմանն ուղղված ցանկացած ռազմավարության համար կարևորագույն տարր: Եվ իհարկե կամավորական գործունեությունը, որպես ռեսուրսների ընդլայնման, կյանքի որակի բարձրացման և հասարակության խնդիրների լուծման լավագույն միջոց, կարիք ունի որոշակի հասարակական և պետական ռազմավարական մոտեցման:
Comments
Post a Comment